Երբ ուսումնասիրում ես հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը, հասկանում ես, որ ներկայիս հայկական քաղաքական դաշտի ամբողջովին պրոռուսական ուղղվածության կործանարար մտածողությունը գալիս է շատ և շատ վաղուց:
Մեկ օրինակ բերեմ: Դեռևս 1700-ականների վերջին Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը ռուսական զորքի օգնությամբ Հայաստանի «ազատագրման» և հետագայում ռուսների հետ հարաբերությունների մի ծրագիր են կազմում՝ 18 կետից բաղկացած: Դրանում նշվում էր, որ Հայաստանում պետք է լինի չափավոր քանակի ռուսական զորք: Հայերն ու ռուսները պետք է հավիտենական դաշինք ունենան: Հայաստանի թագավորի ընտրությունն էլ, ոչ ավել, ոչ պակաս, ռուսական կայսրն էր կատարելու:
ՀԳ․ Ժամանակները փոխվում են, իսկ արդյոք փոխվո՞ւմ է հայ քաղաքական էլիտայի մտածողությունը: Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական համակարգի գլխավոր դերակատարերն են փոխվում, իսկ հանցավոր և կործանարար մտածողությունն առայժմ գլոբալ առումով անփոփոխ է: