30 տարի շարունակ Ամստերդամի բնակիչները հանգիստ անցնում էին այս մոխրագույն ու որևէ արտասովոր բան չունեցող պատի կողքով և ոչինչ չէին կասկածում: Նրանք ոչ մի ուշադրություն չէին դարձնում դրան, բայց իզուր, քանի որ պատն իրականում իր մեջ թաքցնում էր ժամանակակից արվեստի մեծագույն գործերից մեկը: Այն ամերիկացի նկարիչ Կիտ Հարինգի ամենամեծ աշխատանքն է Եվրոպայում, որը նա ստեղծել է 32 տարի առաջ

1986 թվականին Ամստերդամում բացվեց Կիտ Հարինգի ցուցահանդեսը, և նա երկու օրում հասցրեց նկարազարդել թանգարանի հետևի պատը, որը որոշ ժամանակ անց պատեցին ալյումինե ծածկով՝ թանգարանի ներսում ջերմաստիճանը պահելու համար: Այդպես Հարինգի աշխատանքը 30 տարի մնաց թաքնված: Այդպես էլ կշարունակվեր, եթե չլիներ նախագիծը, որը հատուկ արված էր այդ նկարը փրկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել