Panorama.am-ը գրում է.

ՀՀ նոր իշխանության մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչների՝ տարբեր պաշտոններում նշանակումը մամուլում և հասարակության մեջ միանշանակ չընդունվեց։ Բուռն քննարկումների տեղիք տվեցին ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորոդու՝ Սիփան Փաշինյանի, այպես էլ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ամուսնու՝ Նարեկ Բաբայանի նշանակումները։

Նրանից առաջինը  նշանակվեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչությունում որպես խորհրդական, երկրորդը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան  Ստյոպա Սաֆարյանը նոր նշանակումների վերաբերյալ ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով իր մտահոգությունն էր հայտնել։

«Հետո դժվար կլինի ապացուցելը, որ դա ժողովրդի կառավարություն է»,- գրել էր նա։

Պարզելու՝ ինչ տրամաբանության շրջանակներում է վերլուծաբանը դիտարկում նոր նշանակումները, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վերջինիս հետ։

«Բնական է, որ նոր իշխանությունները նշանակումներ կատարելիս առավելություն տալիս են այսպես ասած քաղաքական հավատարմությանը։ Նույնն անում էր նաև նախկին իշխանությունը՝ չնայելով անձի պրոֆեսիոնալ որակներին և կենսագրությանը։ Այս առումով չէի ցանկանա, որ նոր իշխանությունները  նույն ձեռագրով շարունակեին։ Ճիշտ է, նորանշանակ մարդկանց կեսագրությունը մաքուր է, սակայն դա դեռևս բավարար պայման չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել