Aysor.am-ը գրում է.

Անօթևանություն ունեցող մարդկանց խնդիրը շատ սուր է դրված, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղոդրման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը։

«2015 թվականին ընկերոջս հետ միասին իրականացրել ենք «SOS Գյումրի» բարեգործական ծրագիրը, որի արդյունքում 26  ընտանիք  բնակարան ստացավ», - ասաց նա։

Արեն Մկրտչյանն ընդգծեց, որ անօթևանության հարցը իր համար մեծ կարևորության հարց է։

«Երբեք չեմ մոռանա, երբ տնակներից մեկում վազելով երեխա մոտեցավ կիսատ ականջով, հարցրեցի՝ ի՞նչ է եղել, ծնողն ասաց, թե  քնած ժամանակ առնետն է կերել երեխայի ականջը, դրանք դրվագներ են, որ երբեք չեն մոռացվի», - նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել