Արա, էս Զուրաբյան Լյովիկը լրիվ օղբաթ ա, նենց ա «գծամեջյան» տարերքի մեջ մտել, որ չի կարողանում դերից դուրս գա: Հեն ա, Ծառուկյանը երեկ բաց տեքստով ու մաքսիմալ հասկանալի ասում ա, որ ախպեր, ԲՀԿ-ից ի՞նչ ընդդիմություն, ԲՀԿ-ն ընդդիմություն չի ու չի կարա լինի․․․ Բայց Լյովիկ, դու Լյովիկ, չի հանգստանում ու էլ ավելի ճղճիմ ու ծիծաղելի իրավիճակում է դնում իրեն։
Հրեն, «Ազատությանը» տված հարցազրույցում Լյովիկս ասել ա, որ պետք չէ շտապ դատողություններ անել, ԲՀԿ-ն հալալ-զուլալ ընդդիմություն ա, իսկ Ծառուկյանը ուղղակի ասել ա․․․ օդի մեջ էլի․․․
Մի կողմ դնենք էն փաստը, որ եթե Ծառուկյանին հասնի, որ Զուրաբյանը փորձում ա իր՝ Ծառուկյանի ասածները օդային զրույցներ ներկայացնել, կբռնի ու մի երկու տեղից Վեռտուով կզանգի Լյովիկին․․․ Դա կարևոր չէ, թեև բավականին ցանկալի է, իսկ կարևորը նա է, որ Զուրաբյան Լյովիկը հավատարիմ ստրուկի դիրքեր է ընդունում, միայն թե պահպանի «դեմքը», չնայած պահպանելու բան էլ չի մնացել․․․
Բա Լյովիկ Գծամեջ ջան, թե չէ ընկել ես սարուձոր ու հեքիաթներ ես պատմում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/283333845136878?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել