««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին ձերբակալված և այնտեղ գտնվող, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` «Սերժի Վաչոն», հրաժարվում է ցուցմունք տալ:


Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ մուտքի մոտից: Վերջինս բերման ենթարկվելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել էր «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել