Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: «Հունիսի 27-ին Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատը միաձայն (255 կողմ, դեմ՝ 0) վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ փոխանցելով այն Սենատ վերջնական վավերացման համար»,- նշել է Մինասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել