«Ժողովուրդը» մի լուր է գրել, որ եթե հաստատվի, կարելի է աչքալուսանք համարել: Ըստ թերթի աղբյուրների՝ մոտ օրերս իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ), ինչպես նաև բոլորի կողմից այդքան ատելի դարձած Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան:
Ըստ նույն աղբյուրների՝ պաշտոնանկությունները կապված են ընտրություններին արձանագրած ցածր ցուցանիշների հետ:
Սակայն այս ամենի ներքո մի տխուր բան էլ էին գրել․ Տավուշի մարզպետ կարող են նշանակել տխրահռչակ գեներալ Փայտյանին, ում անունը հատկապես հայտնի դարձավ գոմեշի մսի պատմության շրջանակներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/306574422809662?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել