Բաղադրամասեր

  • 300գ 35%-անոց սերուցք,

  • 150 գ շաքարավազ,

  • 3 հատ ձվի դեղնուց,

  • ½ բաժակ կաթ։

Պատրաստման եղանակը

  • Եռացրած և սառեցված կաթի մեջ ավելացնել 3 հատ դեղնուց, շաքարավազ և մի փոքր վանիլ, դնել ջրային բաղնիքի վրա և անընդհատ հարելով հասցնել խտացված կաթի մակարդակի։

  • Հարել սերուցքները մինչև պնդանալը։ Շատ պետք չէ հարել սերուցքները, որպեսզի կարագ չդառնան։

  • Միացնել երկու զանգվածները և դանդաղ խառնել։ Դնել սառցախցիկում մեկ ժամ։

  • Մատուցելիս վրան շաղ տալ շոկոլադ և քերած ընկույզ կամ համեղ հատապտուղներ:

Տնական պաղպաղակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել