Panorama.am-ը գրում է.

Հունիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերի հարյուրամյակի կապակցությամբ Բաքվում զորահանդես էր կազմակերպվել, որի ժամանակ ցուցադրվել են մի շարք հարձակողական զենքեր, հրթիռային համակարգեր, հրանոթներ, անօդաչու սարքեր։ Ուժի ցուցադրումը զուգորդվել է ուժի կիրառման սպառնալիքով, ռազմական հռետորաբանությամբ և հակահայկական կոչերով։

Նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում մասնավորապես ընդգծել է, որ «ի վիճակի են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմավարական օբյեկտ», հպարտացել է բանակի ձեռքբերումներով, խոսել «ապրիլյան հաղթանակի» և առանձնակի անդրադարձ կատարել Նախիջևանում իրականացրած «հաղթական գործողություններին»։

Զորահանդեսից հետո Բաքվի երկնքում ցուցադրական թռիչք է իրականացրել թուրքական կործանիչների խումբը։

Ռևանշիզմի ծանրության տակ իրականացվող քարոզն ու սեփական իշխանության կարևորության ցուցադրման մոլուցքն իր տեղում, բայց ի՞նչ նպատակ ուներ դիրքային փոփոխություններն ու լարվածության աճը Նախիջևանում։ Ի՞նչ ռազմական ու ռազմավարական խնդիր է լուծում Ադրբեջանը Նախիջևանում կամ Նախիջևանի միջոցով, որն այդքան քննարկումների տեղիք է տվել նաև Հայաստանում։ Հայկական իշխանություններն ու ռազմական փորձագետներն արդեն իսկ արտահայտվել են հարցի շուրջ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմից  «հաղթարշավի սնանկությունը»։

Այստեղ կարևոր է նշել, որ Նախիջևանի կողմից ակտիվացումը որոշ առումով կապված է նաև Հայաստանի կողմից միջին հեռավորությամբ հրթիռների ձեռք բերմամբ, որոնք վտանգի տակ են դնում Ադրբեջանի խորքային օբյեկտները։ Եվ Նախիջևանում որոշակի հարձակողական զինատեսակների տեղադրմամբ ադրբեջանական կողմը փորձում է հավասարակշռել այս վտանգը՝ թիրախավորելով Հայաստանում գտնվող ռազմավարական օբյեկտներին, այդ թվում՝ Երևանին։ Բելառուսական «Պոլոնեզ» համակարգերը, որոնք ցուցադրվեցին այդ նույն շքերթին, ենթադրվում է, որ որոշ չափով հակակշռելու են հայկական «Իսկանդերին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել