««Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը` պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերնագրով հրապարակումից հետո ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր էին նախապատրաստվել, սակայն արդեն 2018 թվականի հունիսի 18-ին քննիչը որոշում էր կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Բայց արի ու տես, որ պատմությունն այսքանով չի ավարտվել. զինվորական դատախազությունում համամիտ չեն եղել ու իրավական գործընթաց են սկսել: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազի որոշմամբ` վերացվել է քննիչի որոշումը, և ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը: Հետաքրքիր է` դատախազության այս որոշումից հետո ի՞նչ ընթացք կստանա քրեական գործը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել