Այն, որ տատիկները սիրում են թոռնիկներին լավագույն նվերները մատուցել, գաղտնիք չէ, բայց այս տատիկը մի քիչ չափն անցել է: Շերոն Մոզլին շքեղ տոնախմբություն էր կազմակերպել, երբ իր թոռնիկը մեկ տարեկան դարձավ: Ներկա էին 170 հյուրեր, որոնցից 60-ը՝ փոքրիկներ: Երեխայի մայրն ասում է, որ իրենց հարսանիքն ավելի համեստ է եղել, քան իր փոքրիկի ծննդյան տոնը:
Տատիկը նշում է, որ նման առիթի դեպքում չի կարելի գումար խնայել: Մի քանի տարի առաջ իր դուստրը վթարի էր ենթարկվել, և բժիշկները համոզված չէին, որ նա կկարողանա երեխաներ ունենալ: Այնպես որ, Դենիի ծնունդն իրոք մեծ անակնկալ էր: Այդ պատճառով տատիկը նրան համարում է իսկական հրաշք և աննկարագրելի մեծ գումար է ծախսել նրա տարեդարձը նշելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել