Հաճելի է, երբ ամուսինները նույնատեսակ նախասիրություններ են ունենում, սակայն այս դեպքն այլ է: Ռոզմարի և Ֆրեդ Ուեսթները պատմության ամենահրեշավոր զույգերից էին: Նրանք միգուցե Անգլիայի ամենահայտնի սերիական մարդասպաններն էին: Երբ Ֆրեդը հանդիպեց Ռոզմարիին, ինքն արդեն ամուսնացած էր: Իր այդ ժամանակվա կնոջը նա հանդիպել էր 21 տարեկանում, երբ վերջինս մարմնավաճառ էր և արդեն հղի էր ուրիշ տղամարդուց: Ռենայի հղիությունը չէր խանգարում Ֆրեդին, և նա որդեգրեց նորածին Շարմեյն Քերոլին: Ավելի ուշ զույգը նաև համատեղ երեխա ունեցավ: Ֆրեդն այդ ժամանակ պաղպաղակի բեռնատարի վարորդ էր աշխատում և մի օր հենց մեքենայում սպանեց 4-ամյա տղայի:

Մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվեց։ Նրանց միացավ նաև մի կին, ով պետք է խնամեր երեխաներին: Սակայն նա, բացի երեխաներից, հետաքրքրված էր նաև Ֆրեդով: Ռենան, վախենալով ագրեսիվ պոռթկումներից, հեռացավ: Իսկ ահա դայակը՝ Էնն Մակֆոլը, մնաց ու հղիացավ Ֆրեդից, բայց մինչ երեխայի ծնունդն ուղղակի անհետացավ: Նրա մնացորդները գտան միայն 30 տարի հետո: Ռենան փորձեց վերադառնալ Ֆրեդի մոտ, սակայն ի վերջո լքեց նրան՝ թողնելով նաև երեխաներին: 27 տարեկանում Ֆրեդը հանդիպեց երիտասարդ 15-ամյա Ռոզմարիին, որն անապահով ընտանիքից էր: 16 տարեկանում Ռոզմարին արդեն տեղափոխվեց Ֆրեդի մոտ և լույս աշխարհ բերեց համատեղ երեխայի:

Երբ Ֆրեդին ձերբակալեցին կողոպուտի համար, Ռոզմարին սպանեց խորթ աղջկան՝ Շարմեյնին, քանի որ երեխան չէր արտասվում, որքան էլ որ իրեն ծեծում էին: Ֆրեդը ցանկանում էր, որ կինը մարմնավաճառությամբ զբաղվի: Ռոզմարին ամեն երեկո վառում էր կարմիր լույսը՝ հասկացնելով, որ ինքը զբաղված է: 1972 թվականին զույգը հյուրընկալեց Քերոլայն Օուենսին, որին գտավ ճանապարհին: 17-ամյա աղջիկը փախել էր ընտանիքից: Սակայն աղջիկը հենց սկզբից սկսեց նկատել, որ ընտանիքում ինչ-որ բան այն չէ, և շուտով փախավ այնտեղից: Կարճ ժամանակ անց նրանք կրկին հանդիպեցին Քերոլայնին, հրավիրեցին սուրճի, սակայն տուն մտնելուն պես կապեցին աղջկան ու դաժանաբար բռնաբարեցին: Նրանք, իհարկե, անտարբեր չէին նաև իրենց երեխաների հանդեպ: 1973 թվականին զույգը սենյակում փակեց 8-ամյա Էնն Մարիին ու բռնաբարեց: Աղջնակը փախավ տանից, երբ արդեն 15 տարեկան էր: Այդ դեպքից հետո նրանք անցան մյուս աղջկան և արդյունքում սպանեցին նրան:

1992 թվականին Ֆրեդը սենյակում փակեց նաև 13-ամյա Ռոուզին, և հարևանները միայն լսեցին, թե ինչպես նա ճչաց՝ ՈՉ: Ռոզմարին տանը չէր և երբ վերադարձավ, աղջիկը բողոքեց, որ հայրն իրեն բռնաբարել է, իսկ Ռոզմարին պատասխանեց, որ ինքն է մեղավոր: Ի վերջո, աղջնակը պատմեց ամեն ինչ իր մտերիմ ընկերոջը, որն էլ տեղեկացրեց մորը, և իրականությունը վերջապես հայտնի դարձավ: Ոստիկանությունը Ուեսթների տանը հայտնաբերեց մարդկային ոսկորներ, մարմնի մասեր և ձերբակալեց ամուսիններին: Ֆրեդը մինչ դատը ինքնասպան եղավ: Իսկ ահա Ռոզմարիին ցմահ բանտարկեցին, և մինչ օրս նա գտնվում է առանձին բանտախցում ու զրկված է այցելուներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել