Life.tert.am-ը գրում է.

Դերասանուհի Իննա Խոջամիրյանին հանդիպեցինք Երևանի սրճարաններից մեկում։ Թեև նա շատ է ուզում առօրյայում տարբերվել էկրանային կերպարից` 17–ամյա Էլենից, հանդիպմանը եկել էր նրա կերպարով` հյուսիկներով, դպրոցական հագուստով, քանի որ նկարահանումից հետո կերպարանափոխվելու ժամանակ չէր ունեցել։

Հերոսուհու մասին Իննան խոսում էր առանձնակի ջերմությամբ, նրան անվանելով Էլենիկ, ինչպես նույնիսկ եթերում չեն կոչում նրան։ Իննան խանդավառությամբ պատմում էր, որ գնացել էր «Էլենիկի համար հագուստ ընտրելու»։ Հենց այդտեղից էլ Tert.am Life-ը սկսեց Իննայի հետ անկեղծ զրույցը, որը ծավալվեց ոչ միայն դերերի ու գործունեության, այլև իր ընտանեկան ու ընկերական հարաբերությունների,  կյանքի, տեսակի, մարդկանց ճանաչելու ունակության, հոգեբան Իննայի մասին։ Իհարկե, չենք շրջանցել նաև դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին հարցը։

–Իննա, «Էլենի օրագիրը» միանգամից լսարան գրավեց ու հայտնիություն բերեց հերոսներին։ Թեև քո առաջին դերը չէ,  էականորեն մեծացրեց լսարանի հետաքրքրությունը քո հանդեպ։ Ձգտո՞ւմ էիր այսպիսի հայտնիության։

–Երբևէ չեմ ձգտել մասսայական  հայտնիություն վայելել։

–Ամեն դեպքում, դերասանի աշխատանքն է դա ենթադրում։ Հեռուստատեսային աշխատանք ծավալելիս դա նաև գնահատական է։

–Հայտնիությունն ինքնանպատակ չի եղել։ Վերջերս հաճախ լինում են պահեր, երբ նույնիսկ նեղվում եմ դրանից։ Ինձ համար շատ անսպասելի էր, որ նախագիծը նման մեծ լսարան կզբաղեցնի։ Դա ինձ տրամադրում է ավելի լավ աշխատել։ Որքան մեծ է լսարանը, այնքան ավելի պահանջկոտ է, պետք է ավելի գրագետ ու լավ  մատուցես ամեն բան։ Այլ տարբերակ չունես։ Փոքր լսարանն էլ է պահանջկոտ, ամեն դեպքում, որքան մեծանում է լսարանը, այնքան մեծանում է պատասխանատվությունը։

–17 և 22 տարեկան աղջիկների տարբերությունը մեծ է, քանի որ տարիքային շրջափուլերի դրսևորումները շատ տարբեր են։ Էլենին մարմնավորելու համար խնդիր ունես և՛ արտաքնապես, և՛ հոգեպես այդ տարիք հետ գնալու։ Բա՞րդ է։

–Մի հեշտ կետ կա, դու արդեն ապրել ես այդ տարիքը, կարող ես քեզանից ինչ–որ հատկանիշներ փոփոխել և դնել կերպարի մեջ։ Շատ ավելի դժվար կլիներ, եթե խաղայի 30-35 տարեկան կնոջ, որովհետև որքան էլ պատկերացնեմ հոգեվիճակը, ներկայացնել չեմ կարող։ Իսկ հիմա... ո՞ր մեկս 16 տարեկան չենք եղել, ինչե՜ր չենք արել։)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել