Աստղագետներն ուսումնասիրել են լուսանկարները, որոնք արել է միջմոլորակային Cassini orbiter կայանը և հանգել եզրակացության, որ Սատուրնի արբանյակի՝ Տիտանի վրա նավթի հսկայական պաշարներ կան, որոնք հազարավոր անգամներ գերազանցում են Երկրի ունեցած պաշարները։

Տիտանի վրա հեղուկ նավթով լցված հազարավոր լճեր են հայտնաբերվել։ «Սև ոսկու» յուրաքանչյուր այդպիսի «պահուստ» գերազանցում է Երկրում առկա նավթի ծավալները։

Մասնագետների խոսքով՝ այդ նավթը ստանալու պարագայում մարդկության շատ խնդիրներ կլուծվեն։ Հնարավոր է՝ Տիտանի նավթային պաշարներին տիրանալու համար միլիարդատերերը մոլորակների յուրացման նոր ծրագրեր կֆինանսավորեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել