«Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարումից ի վեր չի հանդիպել նախարարության վարչությունների ու բաժինների աշխատակիցների հետ:


«Նա ոչ միայն նախարարության ընդհանուր աշխատակազմի, նույնիսկ վարչության ու բաժինների ղեկավարների հետ չի հանդիպել: Կարևորագույն բոլոր հանդիպումներին ու քննարկումներին միայն նախարարն ու իր մտերիմ երկու փոխնախարարներն են մասնակցում: Նախարարության աշխատանքը պարալիզացված է, աշխատակիցները չգիտեն` ինչպես աշխատել, ինչով առաջնորդվել»,-ասաց մեր զրուցակիցը, նկատելով, որ նախարարության կարևորագույն հարցերն Արայիկ Հարությունյանը քննարկում է բացառապես «իր մարդկանց» հետ:


Օրերս տեղի ունեցած ակադեմիական տարկետում ստանալու նպատակով անցկացվող մրցույթի մասին նախարարության լրատվական ծառայությունն իմացել է ժամեր առաջ միայն, հետևաբար, հնարավոր չի եղել լրատվամիջոցներին տեղյակ պահել, որ մրցույթ է անցկացնում, այլապես գուցե լինեին լրագրողներ, որ կցանկանային լուսաբանել մրցույթը:

Նույն բանն է եղել նաև հանրակրթության ոլորտին առնչվող հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նախարարության հանրակրթության վարչության պետը վերջին պահին է միայն իմացել, որ հանդիպման պետք է մասնակցի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել