Ռիո դե Ժանեյրոյի բարերից մեկում մտադիր են Սերբիայի դեմ խմբային փուլի եզրափակիչ տուրի խաղի ժամանակ իրենց այցելուներին անվճար գարեջուր հյուրասիրել Նեյմարի ամեն ընկնելու դիմաց: Այս մասին Twitter-ում հայտարարել է Seleção Brasileira կայքը՝ գրում է lenta.ru-ն:

Թվիթը բուռն արձագանքի է արժանացել օգտատերերի կողմից: Նրանցից մեկը, օրինակ, գրել է, որ բարը մինչև խաղի ընդմիջումը կսնանկանա:

Մեկ այլ օգտատեր նշել է, որ հույս ունի, որ Նեյմարն այդպես էլ ոտքի չի կանգնի: Օգտատերերից մեկն էլ համոզված նշել է, որ սնանկացման գործընթացը սկսվել է:

Հիշեցնենք, որ Բրազիլիա-Սերբիա խաղը տեղի կունենա հունիսի 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել