Երևան Մոլը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, այն է՝ հաճախորդին մատուցել որակյալ և առավելագույն հարմարավետություն ապահովող ծառայություններ, գործարկում է հայկական առևտրաժամանցային ոլորտում նոր՝ մեքենայի կայանման «Valet Parking» ծառայություն: Այն նախատեսված է մեքենայով մոլ այցելող հաճախորդների համար, ովքեր ցանկանում են խնայել կայանման համար ծախսվող ժամանակը կամ դժվարանում են կայանել ինքնուրույն: Ծառայության աշխատակիցը հաճախորդներին կդիմավորի Երևան մոլի գլխավոր մուտքի մոտ, այնուհետև մեքենան ապահով կտեղափոխի համապատասխան կայանատեղի: Շոփինգից և զվարճանքից հետո հաճախորդին «Valet Parking»-ի աշխատակիցը մեքենայով կսպասի նույն վայրում:

Ծառայությունն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են հաճախորդների առավելագույն հարմարավետությունը, մեքենայի անվնաս տեղաշարժը և անվտանգությունը: Բոլոր մեքենաները ծառայության մատուցման ընթացքում ապահովագրված են ֆիզիկական վնասից:

Չնայած ծառայությունը վճարովի է, սակայն ընտրվել է հնարավորինս նվազագույն սակագին՝ 1000 դրամ:

Ընթացիկ ամսում Երևան մոլի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվելու Հայաստանում նախադեպը չունեցող ևս երկու բացառիկ ՝ «Mall to Door» առաքման և «Personal Shopper» ոճաբանի ծառայություններից: Առաջինի դեպքում մոլի աշխատակիցը հաճախորդի գնումները կառաքի վերջինիս բնակարան կամ նշված հասցեով: Իսկ անձնական գնորդ ծառայության աշխատակիցը տեղում կտրամադրի խորհրդատվություն, գնորդի հետ կշրջի մոլի խանութ-սրահներում և կառաջարկի լուքեր: Որոշ դեպքերում նախապես կկատարի գնումներ, որոնք պատրաստ կսպասեն հաճախորդին մոլում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել