Երբ մինչև հեղափոխությունը ՊԵԿ-ին խնդրեցի տրամադրել «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցանկը, պարզվեց, որ հիմնադրամը չի կատարել ՊԵԿ նախագահի հրամանը և չի տրամադրել այդ տեղեկությունը:

Այն ժամանակ ՊԵԿ-ը ոչ միայն վարչական վարույթ չհարուցեց այս խախտման կապակցությամբ, այլ նաև փոխեց ՊԵԿ-ի հրամանը, որպեսզի այդ տվյալները համարվեն անձնական գաղտնիք և փակ լինեն հանրության համար:

Այսօր ստացա հետհեղափոխական ՊԵԿ-ի պատասխանը, որտեղ ասված է, որ տեղեկություններ չտրամադրելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և նաև փոփոխություն է կատարվել ՊԵԿ նախագահի հրամանում` նախատեսելով հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություններում ֆինանսավորողների խմբի արտացոլման ձևաչափ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել