Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանը եւ Ադրբեջանը կվերադառնան երկու երկրների միջեւ ազատ ավտոմոբիլային տարանցման վերաբերյալ համաձայնագրին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 25-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ Պետդումայի տրանսպորտի եւ շինարարության գծով կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցկացված հանդիպումների ընթացքում մենք պայմանավորվեցինք վերադառնալ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասին համաձայնագրին եւ լուծել հիմնական խնդիրներից մեկը՝ տարանցումը Ռուսաստանում եւ Ադրբեջանում պետք Է լինի ազատ՝ առանց թույլատրիչ համակարգի»,-ասել Է նա, նշելով, որ այդ թեման քննարկվել Է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպման ընթացքում, որը կայացել Է հունիսի 24-ին:

Մոսկվիչովի խոսքով՝ դա թույլ կտա «մի քանի անգամ ավելացնել Իրանից Ադրբեջան եւ Ռուսաստան բեռների փոխադրման ծավալները»:

Պետդումայի պատվիրակությունը՝ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, հունիսի 24-25-ին Ադրբեջանում Է գտնվում պաշտոնական այցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել