Ռոմեոյի ու Ջուլիետի դասական սիրո պատմությունը՝ համեմված ժամանակակից մոտիվներով ու անսպասելի լուծումներով, մոտենում է իր վերջնակետին: Տիգրան Գասպարյանի, Լուիզա Ղամբարյանի, Արթուր Կարապետյանի, Անուշիկ Առաքելյանի, Անելիա Գուբրյանի, Վահագն Մարտիրոսյանի և այլոց մասնակցությամբ 25 մասից բաղկացած «Ավազե դղյակ» մելոդրաման, որն ապրիլի 7-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ-կիրակի էկրանների մոտ էր հավաքում հազարավոր հեռուստադիտողների, ի վերջո հանգուցալուծվում է: Արդյո՞ք երիտասարների սերը կկարողանա հաղթանակել ու հարթել Առուշանյան ու Մարգարյան ընտանիքների միջև վաղեմի թշնամանքն ու միավորել երկու հակամարտող ընտանիքները: Հարցերի պատասխանը սպառիչ կարելի է ստանալ՝ շարունակելով «Արմենիա Պրեմիում»-ի եթերում հետևել մելոդրամայի վերջին սերիաների զարգացումներին: Հունիսի 24-ը վերջին  օրն է, երբ սերիալի սիրահարները կկարողանան ականատես լինել հերոսների ճակատագրի ընթացքին: Մինչ այդ առաջարկում ենք դիտել նկարահանման հրապարակից արված լուսանկարները:

2781823252

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել