Armenpress.am-ը գրում է․

Փորձագետների կանխատեսմամբ՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ կտանի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին կամ երկրորդ փուլում, սակայն կարող է կորցնել վերահսկողությունը խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օկտայի խոսքով` ընտրություններին Էրդողանը 51-52 տոկոս ձայն կստանա` ընտրվելով հենց առաջին փուլում: «Եթե նա և հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն անցնեն հաջորդ փուլ, ապա Էրդողանը կհաղթի` մոտավորապես 60 տոկոս ձայն ստանալով»,-նշել է նա:

Ըստ փորձագետի` բացառված չէ, որ առաջին փուլից հետո Ինջեն հանի թեկնածությունը: Այդ դեպքում Էրդողանի հետ կմրցի «Լավ» կուսակցությունից Մերալ Աքշեները, որը, ամենայն հավանականությամբ, առաջին փուլում երրորդ տեղը կզբաղեցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել