Էլեկտրոնային ծխախոտն, այնուամենայնիվ, օգնում է հրաժարվել ծխելուց նույնիսկ այն դեպքում, երբ ծխողները դա չեն ուզում: Նման եզրահանգման են եկել Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները՝ գրում է newsyou.info-ն:

Գիտնականները պարզել են, որ հաճախ ծխողներն ընկերների խորհրդով են փորձում էլեկտրոնային ծխախոտը: Արդյունքում պարզվում է, որ այդ սարքը հրաշալի այլընտրանք է, թեպետ սրտամկանի կաթվածի և ասթմայի վտանգ է պարունակում:

Հետազտությունները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտն օգնում է երկար ժամանակ հրաժարվել ավանդական ծխախոտից: Դրանք դառնում են ծխախոտի ոչ միայն ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալ-մշակութային փոխարինիչը, այլև հաճույք են պատճառում ծխողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել