Tert.am-ը գրում է․

Իրաքը օդային հարված է իրականացնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման հավաքի վրա՝ սպանելով խմբավորման 45 անդամի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերին: 

F-16 կործանիչները երեք տուն են ոչնչացրել Հաջին քաղաքում, որտեղ կազմակերպվել էր ղեկավարների հանդիպումը:

Զինված ուժերի հայտարարության համաձայն՝ սպանվածների թվում են բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում՝ ռազմական գործողությունների համար պատասխանատուի տեղակալը, լրատվական հարցերով ղեկավարներից մեկը, խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի անձնական ներկայացուցիչը, ինչպես նաև ոստիկանապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել