Tert.am-ը գրում է․
Իրաքը օդային հարված է իրականացնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման հավաքի վրա՝ սպանելով խմբավորման 45 անդամի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերին:
F-16 կործանիչները երեք տուն են ոչնչացրել Հաջին քաղաքում, որտեղ կազմակերպվել էր ղեկավարների հանդիպումը:
Զինված ուժերի հայտարարության համաձայն՝ սպանվածների թվում են բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում՝ ռազմական գործողությունների համար պատասխանատուի տեղակալը, լրատվական հարցերով ղեկավարներից մեկը, խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի անձնական ներկայացուցիչը, ինչպես նաև ոստիկանապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ