Լիբանանի Բուրմանա քաղաքի քաղաքապետը երիտասարդ կին ոստիկաններին որոշել է կիսատաբատներ հագցնել՝ հանուն զբոսաշրջիկներ ներգրավելու և երկրի իմիջը բարելավելու, հաղորդում է RT-ն։

«Միջերկրածովյան շրջանում զբոսաշրջիկների 99 տոկոսը կիսատաբատներ է կրում»,- ասել է Բուրմանայի քաղաքապետ Պյեր Աշկարը։

Նա հավելել է, որ ցանկանում է փոխել «Արևմուտքում Լիբանանի մասին մռայլ պատկերացումը»։

Սակայն որոշ օգտատերեր քննադատել են  այս որոշումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել