Հոլիվուդում հերթական սկանդալն է հասունանում նախկին ամուսիններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի միջև։ Մինչ դերասանը հարթում է իր անձնական կյանքը, Ջոլին նրան հրապարակայնորեն վատ հայր է անվանում։

Անջելինա Ջոլին բառերը չի ընտրում, երբ խոսքը նրա նախկին ամուսնու և երեխաների հորը՝ Բրեդ Փիթին է վերաբերում։ Այն բանից հետո, երբ դատարանը Փիթին թույլ է տվել ավելի հաճախ տեսակցել երեխաներին, Ջոլին բառացիորեն ընկճախտի մեջ է։ Աղբյուրների խոսքով՝ դերասանուհին դատարանի նման վճիռը չի հասկանում, քանի որ, ըստ նրա, Փիթը վատ հայր է։

Անջելինան իրեն արժանի, սիրող և հոգատար մայր է համարում, որը լավ գիտի, թե ինչ է անհրաժեշտ իր վեց երեխաներին։ Բացի այդ՝ Ջոլին քննադատել է Փիթի դաստիարակչական մեթոդները՝ հայտարարելով, որ ավելի լավ կարող է հոգ տանել համատեղ ժառանգների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել