Ասեմ, որ Կառավարությունը, այնուամենայնիվ, կոմպրոմիսի գնացել է Ծառուկյան դաշինքի հետ՝ Բարեգործության մասին օրենքի փոփոխությունների հարցում։ Մեծ կոմպրոմիս չի, բայց Ծառուկյան դաշինքն իր ուզած "ստրախովկան" ստացել է։ Խոսքը 13-րդ հոդվածում այ էս կետի մասին է.
2.1. Ծրագիրը բարեգործական որակելու հարցը կարող է դրվել այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացնող անձը՝
1) ակնկալում է սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված խրախուսում.
2) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա նախատեսում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից, եթե նշված արտոնությունները կամ վերը նշված որակումն ուղղակիորեն չեն բխում օրենսդրությունից կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից.
3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ակնկալում է Կառավարությունից կամ համապատասխան համայնքից ստանալ նյութատեխնիկական աջակցություն կամ դրամական օժանդակություն:
Սա, պարզ ասած, նշանակում է հետևյալը՝ եթե Ծառուկյանը կամ որևէ մեկը ինքնակամ չեն դիմում լիազոր մարմնին ու պետությունից որևէ բան (հարկային արտոնություն կամ կոչում) չեն ուզում, պետությունը նրանց հանգիստ է թողնում, ինչ բարեգործություն ուզում են՝ անեն։
Փոփոխությունների նախնական տարբերակում ( http://www.parliament.am/drafts.php… )էս կետը չկար։
Լրամշակված տարբերակում արդեն (http://www.parliament.am/drafts.php… ) ավելացավ։ Ու էս կետը ավելացնելու համաձայնություն ձեռք էր բերվել Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը համաձայնեց Միքայել Մելքումյանի նախագծին՝ ֆիքսել էդ դրույթը նախագծում
( https://www.youtube.com/watch?v=Dsn1s8cMcVc&t=304s )։