«...Այսպիսով` իշխանության քաղաքական կամ­քի ակնհայտ դրսևորման ար­դյունքում մենք արդեն մի քանի օր տեսնում ենք Հայաստանի ներքին կյանքում, քաղաքա­կան գործընթացներում ոչ առերևույթ, սակայն համընդհա­նուր իմացության պայմաններում մի կողմից ոչ ֆորմալ ռազ­մականացված, մյուս կողմից՝ ռազմականացված քրեական խմբավորումների և շրջանակ­ների թիրախավորում:

Այս սեգ­մենտները, որ արտահայտվել են մի կողմից երկրապահների ցուցանակի ներքո, մյուս կող­մից՝ քրեական տարբեր խմբա­վորումների ցանցով, ըստ էու­թյան վճռորոշ գործոն են եղել հայաստանյան, այսպես կոչ­ված, ներքին քաղաքական կյանքում:

Այդ իմաստով, իրավապահների գործողությունները, կամա թե ակամա, թիրախավորում են այդ գործոնները, այլ կերպ ասած՝ կամա թե ակամա, գոնե այդ մասով մաքրում են ներքին քաղաքականությունը: Իհարկե, ներքին քաղաքականության մեջ կան մաքրելու շատ այլ բա­ներ, սակայն մյուս կողմից, իհարկե, մինչև առանցքային արատավոր ազդեցության գոտիները չչեզոքացվեն, այդ մաք­րությունը քաղաքականության վրա, ինչպես ասում են, չի երևա, և գուցե հնարավոր էլ չլինի:
Միևնույն ժամանակ, որքան էլ փոփոխությունների ենթարկ­վեն ընտրական խաղի կանոն­ները, ներքին քաղաքականու­թյունը ռազմականացված և քրեականացված ազդեցությու­նից չզատելու, այդ ազդեցու­թյան գոտիները չչեզոքացնելու դեպքում խաղի նոր կանոնները չեն ունենա անհրաժեշտ էֆեկտիվություն, և միևնույն ժամա­նակ նաև չի հաջողվի Հայաստանում արձանագրել իրապես նոր հանրային միջավայր ու մթնոլորտ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել