Panorama.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և զարգացման  նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին հրավիրել է իր մոտ և հորդորել ազատման դիմում գրել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը:

«Այսօր ժամը 11-ին հանդիպել ենք և նախարարն ասել է, որ մինչև երեկո դիմում գրեմ»,- նշեց Ազգային արխիվի տնօրենը՝  հավելելով, որ դիմում գրելու պատճառը նաև գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների բաց նամակն է:

«Մի քանի մանր-մունր բաներ գտան և համարում են, որ ես օրենք եմ խախտել, ուստի լավ կլինի, որ դիմում գրեմ ու դուրս գամ»,- ավելացրեց Ամատունի Վիրաբյանը:

Նա միաժամանակ նշեց, որ դեռ չի պատրաստվում դիմում գրել, խորհրդակցում է գործընկերների, արխիվի կոլեկտիվի, ընկերների հետ՝ հասկանալու իր հետագա քայլերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել