Բոլորն են սիրում ուտել թարմ հաց՝ փափուկ և խրթխրթան կողքերով։ Սակայն հացը շատ շուտ է կորցնում թարմությունը, և արդեն հաջորդ օրն այն ուղղակի անհնար է լինում ուտել։ Մի շտապեք աղբը նետել այդ հացը, քանի որ այսօր ձեզ ենք առաջարկում մի հրաշալի տարբերակ, որը հաշված րոպեների ընթացքում կվերադարձնի հացի թարմությունը։

1. Միացրեք ծորակը և դրեք հացը սառը ջրի տակ։ Պահեք այնքան, մինչև այն կդառնա թաց։ Սակայն պետք է հետևել, որ այն չափից շատ չթացանա։

2. Դրեք հացը ջեռոցում 150 աստիճան տաքության տակ և թողեք այնտեղ 6-12 րոպե։

Այս տարբերակն իրոք աշխատում է։

Գաղտնիքն այն է, որ ջուրը, որը ներծծվում է հացի մեջ, ջեռոցի մեջ վերածվում է գոլորշու և հացը նորից փափուկ դարձնում։ Հացը դառնում է բուրավետ, փափուկ և խրթխրթան կողքերով՝ ոչնչով չտարբերվելով թարմ հացից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել