Armenpress.am-ը գրում է.

Իսրայելի օդուժը գիշերվա ընթացքում երրորդ անգամ հարվածներ Է հասցրել Գազայի հատվածին՝ գրոհելով պաղեստինցի զինյալների եւս 11 օբյեկտների վրա՝ ի պատասխան միջատարածքից հոծախումբ հրթիռակոծումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բանակի մամուլի ծառայությունը: Ընդամենը գիշերվա ընթացքում, որն Իսրայելի հարավի բնակավայրերում անցել Է օդային տագնապի շչակների ձայնակցությամբ, ինքնաթիռները ռմբակոծել են ՀԱՄԱՍ-ին պատկանող 25 թիրախներ:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերվա ընթացքում երրորդ անգամ են գրոհել ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական օբյեկտների վրա Գազայի ամբողջ հատվածով՝ հարվածներ հասցնելով 11 ահաբեկչական թիրախների չորս ռազմական համալիրներում… ներառյալ ստորգետնյա վարժական ճամբարը»,- ասված Է մամուլի տեղեկագրում: Բանակային ամփոփագրի համաձայն՝ կեսգիշերին մոտ զինյալներն արձակել են շուրջ երկու տասնյակ հրթիռներ, որոնցից չորսին խոցել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համալիրները:

Պաղեստինյան գնդակոծումներն սկսվել են այն բանից հետո, երբ կեսգիշերին մոտ օդուժը գրոհել Էր ՀԱՄԱՍ կառավարող շարժման զինյալների երեք օբյեկտները: Առաջին գիշերային ռմբակոծումը զինվորականները համարել են միջատարածքից այրվող օդապարուկների եւ օդապարիկների արձակումների պատասխանը, որոնք հրդեհներ են առաջացնում սահմանի իսրայելական կողմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել