Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում սպասվում է հերթական պսակադրությունը, որն իրականում աննախադեպ է լինելու, գրում է The Independent-ը՝ մանրամասնելով, որ խոսքը միասեռ ամուսնության մասին է:

Աղբյուրը նկատում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պատմության մեջ միասեռ ամուսնության դեպքն առաջին անգամ է գրանցվելու:

Խոսքը թագուհի Էլիզաբեթ 2-րդի զարմիկի՝ լորդ Իվար Մաունթբաթենի մասին է, որն իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հայտարարել էր դեռևս 2016թ.՝ դառնալով թագավորական ընտանիքի՝ նման քայլի դիմած առաջին անդամը:

Հայտնի է, որ միապետի զարմիկը պատրաստվում է ամուսնանալ իր զուգընկերոջ՝ Ջեյմս Քոյլի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել