Asekose.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԱԾ-ն ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ հայտնաբերել է նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ:

Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցից մեկում երգիչ Արամ Ասատրյանը կանգնած է նույն  մեքենայի առջև, որը հայտնաբերվել է Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում:

Նշենք, որ , ըստ տարածված ասեկոսեների, երգիչ Արամ Ասատրյանը Մանվել Գրիգորյանի պատճառով էր  լքել հայրենիքն ու երկար տարիներ ապրում էր ԱՄՆ-ում: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվ:

Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել