Շոտլանդացի Ստյուարտ Սլայսերը մի քիչ խմել էր բարեգործական միջոցառման ժամանակ և գնել կամրջի հսկայական լուսանկար: Սակայն հարազատները չգնահատեցին նրա ընտրությունը և զարմացան, թե ինչու է տղամարդը գնել այդ նկարը: Եվ ճաշակն այս դեպքում կապ չունի, քանի որ նրանք ամեն օր կարող են տեսնել այդ կամուրջը՝ ուղղակի պատուհանից դուրս նայելով: Երբ գինովցածությունն անցավ, Ստյուարտն ինքը հասկացավ ծիծաղելի իրավիճակը և որոշեց համացանցում պատմել զավեշտալի դեպքի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել