Անգլիայի Հյուսիսային Յորքշիր կոմսությունում 50 ակր տարածություն են զբաղեցնում Բրիմհեմի ժայռերը՝ հետաքրքիր քարեր, որ կազմավորվել են տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Նրանցից ամենահայտնին Կուռք ժայռն է (Idol Rock): Այն 200 տոննա կշռող մոնոլիտ քար է, որ հենված է փոքրիկ, եռանկյունաձև քարի վրա: Քարին նայելիս թվում է, թե այն կպոկվի և կգլորվի, սակայն հազարավոր տարիներ կանգուն է: Այս ապառաժը կոչում են նաև «Դրուիդների սեղան»: Վիկտորիանական դարաշրջանում մարդկանցից շատերը կարծում էին, որ այս տարօրինակ քարերը, և, ընդհանրապես, ողջ տեղանքը ստեղծել են դրուիդները, սակայն 20-րդ դարում գիտակցեցիn, որ այս ամենը 18 հազարամյա էրոզիայի արդյունք է:

 

Այդ քարերից մեկը ընդամենը մի քանի վայրկյանում ուղղակի ոչնչացվեց դեռահասների կողմից: Հսկայական քարը պոկվեց և գլորվեց ժայռի վրայից:

Ականատեսները պնդում են, որ մի քանի դեռահաս հատուկ հրում էին քարը՝ այն ներքև գլորելու համար: Ոստիկանությունը սկսել է հետաքննել այս դեպքը: Սա միակ գռեհիկ ու կործանարար քայլը չէ.որոշ զբոսաշրջիկներ իրենց պարտքն են համարում գրել քարերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել