Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվել էԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ մեկնարկել է «էպոսագետ» Վարդան Սեդրակյանի և մյուս երկու ամբաստանյալների՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը:

Ամբաստանյալները դահլիճ բերվեցին ձեռնաշղթաներով։ Նշենք, որ Վարդան Սեդրակյանը բավական բարձր տրամադրություն ուներ։

Կողմերը համաձայնել են, որ դատական նիստն ընթանա առանց Պարույր Հայրիկյանի։ Նոր մեկնարկած նիստը, սակայն, հետաձգվել է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի` պաշտպան չունենալու պատճառաբանությամբ։ Ամբաստանյալը տեղեկացրել է, որ ինքը փաստաբան վարձելու գումար չունի։ Որոշվել է, որ նրան անվճար հիմունքներով կպաշտպանի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններից մեկը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 20-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել