Կանադայի Քվեբեկ նահանգի բնակչի նկատմամբ տուգանք են սահմանել և հասարակական աշխատանքների դատապարտել։ Նա 8-ամյա դստերը թույլ չի տվել հեռանալ սեղանի մոտից, մինչև վերջինը չուտի բրյուսելյան կաղամբը։ Արդյունքում երեխան 13 ժամ ափսեի առջև է նստել, հաղորդում է CTV News-ը։

42-ամյա հայրն այդ ընթացքում դստերը թույլ չի տվել զուգարան գնալ, իսկ երբ նա այլևս չի կարողացել համբերել և տեղում է հոգացել կարիքները, նա նրան թույլ չի տվել հագուստը փոխել։ Երեխան ի վերջո համաձայնել է ուտել ափսեի պարունակությունը։ Ուտելուց հետո նա փսխել է, և միայն այդ ժամանակ է հայրը դստերը թույլ տվել փոխել հագուստը և լոգանք ընդունել։

Հաջորդ օրը տղամարդն այդ մասին պատմել է նախկին կնոջը՝ դստեր մորը, որը դա ծաղրանք է համարել։

Քվեբեկի դատավորը միջադեպն աննորմալ և տագնապալից է անվանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել