Երբ համաշխարհային թիվ մեկ գերտերության` ԱՄՆ-ի նախագահը մեկ ամսվա ընթացքում տեղին-անտեղի որերորդ շնորհավորանքն է հղում մեր թշնամուն, որոնցից մեկում խոսում է արցախյան հիմնախնդրի՝ առաջիկա ամիսների ընթացքում լուծման մասին, երբ մեր ռազմավարական «ոխերիմ դաշնակից» Ռուսաստանյան Դաշնությունը զենք ու զինամթերք է ազատ վաճառում թշնամուդ ու քաղաքական էթիկայի կանոնների մեջ չտեղավորվող կեցվածքով անհաջող ակնարկներ է անում՝ չհարգելով ՀՀ Սահմանադրությունը, երբ թշնամիդ հավաքական անվտանգության պայմանագրի կողմ մյուս դաշնակցիցդ՝ Բելառուսից, ձեռք է բերում իրենց տեսակի մեջ եզակի, գերճշգրիտ ու հեռահար հրթիռային համակարգեր, երբ ստատոս քվոյի փոփոխության մասին է խոսում Եվրոպական միության ամենաջերմ բարեկամ երկրի ներկայացուցիչը, երբ շուրջ երկուսուկես ամիս է՝ թշնամիդ հայկական՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների սահմանում զինտեխնիկայի և մարդուժի մեծաքանակ կուտակումներ է իրականացնում, ուրեմն՝ մեզ մնում է ու պետք է լինել առավել ադեկվատ ամեն հարցում, հասկանալ, որ մենք ենք, մեր սարերը, մենք ենք տերը մեր երկրի, ու մեր փրկության ու հզորացման միակ երաշխիքը մեր հավաքական միասնությունն է։ Ու դա ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ։ 2016թ.-ի ապրիլը վկա։ Կիսատ մնացած գործն այս անգամ պետք է հասցնել անհրաժեշտ ու տրամաբանական վերջնական հաղթական ավարտին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: