Կուտակայինի գծով կառավարության նիստում ծավալված քննարկումները վարչապետը սխալ է համարել՝ հիմնավորելով, որ քաղաքական թիմի անդամների միջև տարաձայնություն չպետք է լինի: Եթե նույնիսկ համաձայնվեի դրան, ապա Մ.Թանդիլյանի առումով կարելի էր ընդունել, սակայն ոչ Ա.Մինասյանի. վերջինս քաղաքական թիմի անդամ չի: Սակայն դրան համաձայնվել չեմ կարող տեսականորեն, քանի որ հեղափոխությունը պետք է իր հետ բերի նաև այն երևույթի վերացումը, երբ հանրապետական պատգամավորները միաձայն կոճակ սեղմող էին, իսկ նախարարները՝ հավանություն տվող: Հասկանալի է, որ ընդդեմ հանրապետականի իշխանության հեղափոխության ընթացքում համախմբվածությունն անհրաժեշտ էր, սակայն դա չի կարող այդպիսին համարվել հեղափոխությունից հետո՝ թեկուզ այն հանգամանքին, որ հանրապետականը դեռևս ամբողջությամբ հեռացված չէ քաղաքական դաշտից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: