Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ միայնակ հայրերի համար վաղաժամ մահվան հավանականությունն ավելի մեծ է։

Նման հետևության են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով ոչ լիարժեք ընտանիքներում հայրերի կյանքի տևողությունը։

11 տարի տևած հետազոտությանը միջինում 40 տարեկան՝ 40,5 հազար կանադացի է մասնակցել, այդ թվում՝ 4590 միայնակ մայրեր և 871 միայնակ հայրեր։

Հետազոտության ընթացքում 700 մարդ է մահացել, ընդ որում մահացությունը երեք անգամ ավելի բարձր է եղել ոչ լիարժեք ընտանիքներում ապրող տղամարդկանց շրջանում։ Կողմնակի գործոնները հաշվի առնելով՝ վաղաժամ մահվան հավանականությունը միայնակ հայրերի մոտ երկու անգամ ավելի բարձր է եղել։

Այս արդյունքը բացատրվում է այն հանգամանքով, որ երեխաներ դաստիարակող միայնակ հայրերը ոչ առողջ ապրելակերպ են վարում, այդ թվում ճարպոտ և ածխաջրերով հարուստ սնունդ են օգտագործում, քիչ ժամանակ են տրամադրում ֆիզիկական ակտիվությանը և շատ են ալկոհոլ օգտագործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել