Երևանի ավագանու ընտտրություններում նվազագույն շեմը հաղթահարած ԲՀԿ-ի ցուցակի առաջին եռյակը ինքնաբացարկ է տվել: Դե պարզից էլ պարզ է, որ նենց չի եղել, որ առավոտը արթնացել են ու որոշել ինքնաբացարկ տալ: Իհարկե, դա դեռ վաղուց մտածված էր:
Բայց ստեղ մի կարևորագույն հարց է առաջանում՝ «Եթե պիտի ինքնաբացարկ տային, ապա ի՞նչ իմաստ ուներ այդ եռյակին ի սկզբանե ներգրավել այդ ցուցակ»: Արդյո՞ք ԲՀԿ-ում չկար այն մեկը, ով կկարողանար գլխավորել ԲՀԿ ցուցակը: Ինչի՞ Վարդան Օսկանյանը: Միգուցե ԲՀԿ նախագահը մտածում էր, որ, ի դեմս Վարդան Օսկանյանի, նա կունենա մրցունակ ցուցակ, ապա ինձ թվում է՝ նա չարաչար սխալվել է: Որովհետև ինձ թվում է՝ Վարդան Օսկանյանը հնարավորինս վնասում էր ԲՀԿ-ին՝ ողջ քարոզարշավի ընթացքում: Իսկ եթե ԲՀԿ-ն մտածում էր, որ կարող ա հաղթեն, ու այդ ժամանակ Օսկանյանը արժանի քաղաքապետ կլիներ, ապա էդ էլ են սխալվել, հաստատ ԲՀԿ-ում ավելի արժանիները կային: Չեմ իմանում՝ ինչ տրամաբանությամբ է շարժվել ԲՀԿ նախագահը ու ԲՀԿ թիմը, բայց կարելի է փաստել, որ այս անգամ հաստատ շատ վատ էին մտածել իրենց հետագա քայլերը, ու իրենց առաջին եռյակը ոչ թե աջակցեց ձայների ավելանալուն, այլ հակառակ օգուտը տվեց:



