Ինձ էս ամեն ինչի մեջ մի հարց է հետաքրքրում. բա կառավարության ծրագիրը գրելու ժամանակ կուտակայինի հարցը չի՞ քննարկվել, դիրքորոշումներն ու հնարավոր լուծումները չե՞ն հստակեցվել։
Ախր սա ինչ-որ X ընկերությանը մաքսատուրքի հետաձգման գծով արտոնություն տալու «սուտի» հարց չէ։ Սա Հայաստանի նորագույն պատմության ամենակարևոր ու ամենալուրջ ռեֆորմներից մեկն է։
Ավելին ասեմ․ իմ իմանալով՝ նախկին կառավարության տնտեսական բլոկի որոշ պատասխանատուներ պաշտոն ստանձնելու առաջարկ ստանալու ժամանակ հատուկ հետաքրքրվել են, թե կառավարությունն ի՞նչ դիրքորոշում է ունենալու՝ պարտադիր բաղադրիչը թողնելո՞ւ են ուժի մեջ, թե՞ ոչ։ Ու ըստ այդմ են որոշում կայացրել՝ միանա՞լ կառավարությանը, թե՞ ոչ։
Իմ կարճ խելքով՝ մայիսի 8-ից սկսած ասել եմ, որ նոր կառավարության ամենալուրջ քննությունը կուտակայինն է լինելու։ Բայց երեկվա բանավեճը ցույց տվեց, որ կառավարության ներսում էդ հարցով մեկը մյուսի հետ չեն էլ խոսել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1147324322075183
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել