Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ հունիսի 12-ին, այցելեց Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն` հետևելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին:

Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ասաց, որ քննական պրոցեսը նորմալ է ընթանում: Գնահատման և թեստավորման կենտրոնից նախարարին հայտնել են, որ դեռևս որևէ բողոք չի ներկայացվել:

«Այս պահին խնդիրներ չեմ տեսնում: ԳԹԿ-ն մինչև քննությունները համապատասխան միջոցներ ձեռնարկել, հուսով եմ, որ առանց որևէ խնդրի քննությունները կավարտվեն: Միայն երկու բողոք սոցիալական ցանցերում եմ տեսել՝ հսկողության ուժեղացնելու հետ կապված, բայց պահանջել եմ կոնկրետ փաստեր ներկայացնել: Հսկողության ուժեղացման հետ կապված քայլեր արդեն ձեռնարկվել են, համապատասխան հանձնարարականներ եղել են, նաև իրավապահ մարմիններն ու համապատասխան ծառայություններն էլ ուժեղացված վերահսկում են իրավիճակը»,- ասաց Ա. Հարությունյանը:


Նշենք, որ ՀՀ բոլոր բուհերի առաջին փուլի դիմորդների թիվն այս տարի 2 անգամ նվազել է. նախորդ տարվա 9737-ի փոխարեն, այս տարի 4626 դիմորդ է հայտ ներկայացրել: Ըստ ԳԹԿ-ի՝ պատճառը աշակերտների թվի քիչ լինելն և այն, որ այս տարվա աշակերտներն առաջինն  են, որ ավարտում են 12 տարի սովորելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել