Վրացական Մարնեուլի քաղաքում բազմաթիվ ճտեր են դուրս եկել աղբանոց նետված ձվերից։

Քաղաքի բնակիչները համացանցում տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ճտերը վազվզում աղբանոցի տարածքում։ Քաղաքապետի խոսքերով՝ ձեռնարկություններից մեկը մեծ քանակությամբ ձվեր է աղբանոց նետել, որոնք փչացած են համարվել։

«Ձվերն այնպիսի պայմաններում են գտնվել, ինչպես եթե դրանք թուխսի տակ լինեին դրված, և բազմաթիվ ճտեր են դուրս եկել»,– պատմել է Աբազովը։

Նա նշել է, որ տեղի շատ բնակիչներ ճտերին տուն են տարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել