Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պետք է շատ կտրուկ դնի Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը: Հիշեցնեմ, այն վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը: Վերջին շաբաթների ու օրերի իրենց լպիրշ պահվածքը պետք է շրջվի իրենց դեմ: Փաշինյանը պետք է ստորացնի Ալիևին՝ ներկայացնելով, թե ինչպես են Նախիջևանում խնդրել, որ գերեզմաններ գնան, բայց դա քարոզչությամբ օգտագործել են սեփական հասարակությանը պատերազմի պատրաստելու համար: Ավելին՝ սահմանի այդ հատվածում վերջին օրերի ու այսօրվա կորուստները կրկին պետք է դրվեն սեղանին՝ պահանջելով հետաքննության մեխանիզմի կիրառում: Քաղաքականությունն այնպիսի բան է, որ անգամ ցավալի միջադեպերը պետք է օգտագործես քո օգտին՝ հանուն մեր տղերքի կյանքի պաշտպանության: Պահը բացառիկ է, հնարավորություններ միշտ կան, լեգիտիմությունը բավարարում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: