168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները ցույց են տալիս, որ ունեն վերջին տարիներին կուտակված անհամաձայնությունները հաղթահարելու մտադրություն: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ գործակալությունը, նման կարծիք է հայտնել Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնան:

«Ես հանդիպել եմ երկու երկրների ներկայացուցիչների հետ: Կարող եմ նշել, որ կա անկեղծություն, ցանկություն ու կամքը անհամաձայնությունները հաղթահարելու համար: Տեսնենք, թե ինչի կարելի է հասնել բարի կամքի առկայության դեպքում» ,-ասել է Սինգապուրի նախարարը:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների պատմական հանդիպումը տեղի կունենա Սինգապուրի Սենտոսա կղզում գտնվող «Կապելլա» հյուրանոցում հունիսի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել