"Bror’s" ռեստորանի տերերը իրենց ուտելիքի ցանկում ներկայացնում են այնպիսի ուտեստներ, որոնք պատրաստված են ձկան գլխից, տավարի ուղեղից, ցլի ձվարաններից: Նրանք վերջերս հայտարարել են իրենց նոր ուտեստի մասին, որը համարում են գլուխգործոց: Խրթխրթան աղի նոր չիփսերը պատրասված են ցլի առնանդամից: Ցլի առնանդամնը մի գիշեր մնում է աղաջրի մեջ, հետո՝ մաքրվում կաշվից: Ստացված մսի կտորը փաթաթում են ուտելիքի համար նախատեսված տոպրակում և սառեցնում: Դրանից հետո այն մանրացնում են և թողնում չորանալու: Հետո տապակում են եռացող յուղի մեջ և ավելացնում համեմունքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել