Սիրո և եթերի թավշյա տեղափոխություն. 747-րդ թողարկմամբ օրեր առաջ «ArmComedy»-ն  ավարտեց իր քաղաքաերգիծական հաղորդումների շարքը ATV հեռուստատեսությամբ:  «ArmComedy  live»՝ նոր անունով ու կրեատիվ մոտեցումներով  այսուհետ հաղորդաշարն իր ընթացքը շարունակելու է արդեն ԱրմենիաTV -ով: Նոր հաղորդաշարի առաջին մանրամասները Նարեկն ու Սերգեյը պատմել են BlogNews.am-ին:

«Ինչո՞վ էր պայմանավորված տեղափոխությունը. Երկրում իրավիճակ էր փոխվել: Ու ամեն ինչը սկսել է գնալ դեպի լավը»,- կատակում են տղաներն ու ավելացնում.«Մենք Գյումրիից սկսել էինք քայլարշավ  դեպի Երևան՝ պահանջելով, որ հաղորդումը ցուցադրվի Արմենիա TV-ով: Ինչպես տեսնում եք՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական տեղափոխությունը հաղթանակեց»:

IMG_9601 copyIMG_9639 copy6 տարուց ավելի լինելով հեռուսատեթերում և պահպանելով լավագույն ձևավորված ավանդույթները, հաղորդման ստեղծագործական խումբը դրան գումարում է նաև ավելի տեսարժան, հետաքրքիր ու  հումորային դրվագներ.« Այսուհետ բացի ավանդական լուրերի վերլուծությունից,  տաղավարում լինելու են հետաքրքիր  հյուրեր, բազմաթիվ նոր էջեր, որոնց շնորհիվ փորձելու ենք հումորային տարբեր ժանրեր մեկտեղել նախագծում: Քաղաքական մասով ոչինչ չի փոխվում, միշտ փորձելու ենք  նոր թեմաների զարկերակին մնալ, սրությունը չի պակասելու, հումորն էլ միայն ավելանալու է: Ով սիրում էր նախորդ հաղորդումը ,նրա համար ոչինչ չի փոխվի,  իսկ ով չէր նայում, սա լավ առիթ է միանալ ու սկսել դիտել մեր հաղորդումները»,-նշում է Նարեկը:

IMG_9647 copy

IMG_9622 copy

«Տաղավարում կունենանք հյուր՝ ֆիզիկական անձ,  կունենանք վերբալ շփում, կքննարկենք անց ու դարձը: Կլինեն նաև հույսեր և հույզեր, որոնք  մենք կփորձենք զետեղել մեր  վերբալ զրույցի մեջ»,-հավելեց Սերգեյը:

Տաղավարի դիզայնի հետ կապված, տղաները պատրաստ չեն բացելու բոլոր խաղաքարտերը, ասում են միայն, որ կլինեն անակնկալներ ու հաճելի գունային համադրություններ.«Լավագույն դիզայներները հենց այս պահին  ավարտում են աշխատանքը տաղավարում: Ես կարող եմ վստահեցնել, որ  որևէ  հուսախաբ մարդ չի մնա»,-ասում է Սերգեյն ու հավելում, որ live-ն այսօր ամենամոդայիկ բառերից մեկն է, քանի որ հաղորդումն էլ լինելու է կենդանի հանդիսատեսի հետ, հենց դրանով է պայմանավորված նոր անվանումը:

IMG_9630 copyIMG_9643 copyՆարեկ ու Սերգեյը  նոր տաղավարի հետ կապված երկու պայման են ունեցել.« Մենք երկու պայման էինք դրել տաղավարի հետ կապված, որ լինի սեղան  ու լինի առնվազն  2, բայց  ոչ ավելի,  քան 15 աթոռ: Կարծես թե այդ պայմանները ընդունել են հեռուստաընկերության ղեկավարները: Բաժակներն էլ մենք մեր հետ կտանենք»:

Նոր հաղորդման ընթացքում  արեկին և Սերգեյին մինանալու են   փոքրիկ Կառլը, հայտնի սթենդափեր Աղասը, ինչպես նաև Ռոբերտ Downey Jr-ը, ում հետ բանակցությունները  դեռևս շարունակվում են: (ծիծաղում են) 

Հաղորդավարական զույգը խորհուրդ է տալիս հենց այս պահից սկսած սպասել հաղորդմանը: Առաջին թողարկումը նախատեսված է հունիսի 16-ին:

pjimage (17)IMG_9568 copyIMG_9579 copyIMG_9637 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել