Վաղուց էի ուզում այս բաց նամակը գրել Գագիկ Ծառուկյանին, սակայն տարբեր պատճառներով հետաձգում էի:
Նախ փորձեցի նամակս կուսակցության գրասենյակի միջոցով հասցնել, հետո Գ. Ծառուկյանին մոտ կանգնած թիմակիցների միջոցով փորձեցի հասցնել և եկեղեցու կառուցումը սկսելուց ի վեր չորս նամակ եմ գրել, սակայն, ինչպես տեսնում եմ, ապարդյուն:
Մյուս պատճառը, որ ուշացավ, դա ընտրական և հետընտրական գործընթացներն էին ու ես չէի ուզում քաղաքականացնել: 
Այսօր, եկեղեցու բացման նախաշեմին, վերջապես որոշեցի հրապարակել նամակս՝ հույս ունենալով, որ լրագրողները կօգնեն նամակս տեղ հասցնել:
Ես ինքս ամսի 14-ին չեմ մասնակցելու եկեղեցու բացմանը և ապագայում էլ չեմ գնալու այդ եկեղեցի: Ոչ թե սուբյեկտիվ պատճառներով, այլ օբեկտիվ, քանի որ այդ եկեղեցին մաքսիմալ անմատչելի է կառուցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար: 
Հույս ունեմ, որ այս բաց նամակս տեղ կհասնի, եկեղեցին կհարմարեցվի, և ես ու շատ այլ մարդիկ, ովքեր դժվարանալու են բարձրանալ այդ աստիճաններով, կկարողանանք մուտք գործել եկեղեցի:
Հրապարակում եմ նաև Գագիկ Ծառուկյանին գրած իմ նամակը այսօրվա ամսաթվով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել